«Դելիսի» կայարանում ծագած ծխի պատճառը հրդեհը չէր. Թբիլիսիի քաղաքապետարան

Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գծի «Դելիսի» կայարանում ծուխ էր առաջացել, որը վախ և շփոթություն էր հարուցել ուղևորների շրջանում: Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ի ժամը 22:50-ի սահմաններում:

«Ազատություն» ռադիոկայանին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ հրդեհ չի եղել, իսկ ծուխը առաջացել է գնացքի մի հատվածի գերտաքացումից. այդ գնացքը ժամանակավոր հանվել է գծից։

Միջադեպի տեսագրությունը հրապարակել են մի շարք լրատվամիջոցներ։ Ըստ տեսանյութերի` այդ պահին վագոններից դուրս են եկել ուղևորները, իսկ քաղաքացիներից մեկը օգտագործել է կրակմարիչ։