
Դելի-Թբիլիսի ուղղությամբ կանոնավոր չվերթեր կիրականացվեն, հայտնում է TAV Georgia-ն։
Ընկերության հաղորդմամբ` հնդկական Indigo ավիաընկերության թռիչքները հուլիսի 31-ից կիրագործվեն շաբաթական երեք անգամ։
«Indigo ավիաընկերությունը հուլիսի 31-ից ուղիղ, կանոնավոր չվերթեր կսկսի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև՝ շաբաթական երեք անգամ։ Indigo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և կհանդիպի TAV Georgia-ի ղեկավարության հետ՝ քննարկելու նպատակով թռիչքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասները»,- հայտնել են ընկերությունից։
TAV Georgia-ի տվյալներով՝ Indigo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որը ներկայումս թռիչքներ է իրականացնում 135 ուղղություններով, որոնցից 77-ը` ներքին, 58-ը՝ միջազգային։