
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության փոխանցմամբ՝ հնդկական IndiGo ավիաընկերությունը օգոստոսից կսկսի թռիչք իրականացնել Վրաստանի ուղղությամբ։
Քաղավիացիայի գործակալությանը ներկայացված դիմումի համաձայն, օգոստոսի 18-ից կանոնավոր չվերթ կիրականացվի Դելի-Թբիլիսի-Դելի ավիաուղիով, շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
IndiGo-ն գործակալությունից թռիչքի համար անհրաժեշտ թույլտվությունը ստացել է մայիսի 29-ին։