Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև մեկնարկել է ուղիղ օդային հաղորդակցությունը, հայտնում է TAV Georgia ընկերությունը։
Հնդկաստանի խոշորագույն IndiGo ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է իրականացրել Դելի-Թբիլիսի-Դելի ուղղությամբ։ Թբիլիսիից Դելի է մեկնել 186 մարդ։
IndiGo-ն կանոնավոր չվերթեր կիրականացնի Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև շաբաթական երեք անգամ։ IndiGo-ն Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից թռիչքի համար անհրաժեշտ թույլտվությունը ստացել է մայիսի 29-ին։
IndiGo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որն իրականացնում է օրական 1 850 չվերթ 111 ուղղություններով՝ ավելի քան 300 ինքնաթիռներով, որոնցից 79-ը ներքին են, իսկ 32-ը՝ միջազգային: