Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ դեկտեմբերի կեսերից մինչև այսօր Վրաստանում գրանցվել է 72 տիպի գրիպի վիրուս:
Գամկղրելիձենի խոսքով՝ այս տարի տարածված է A տիպի H3 վիրուսը, շրջանառվում են նաև շնչառական-սինցիցիալ՝ ադենո և էնտերո վիրուսներ։
Ըստ Գամկղրելիձեի, հիվանդների մոտ կորորնավիրուսի և գրիպի վիրուսի միաժամանակյա լաբորատոր հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։
«Հիմա շնչառական վիրուսների սեզոն է, և կորոնավիրուսի հետ մեկտեղ շրջանառվում են նաև այլ շնչառական վիրուսներ, այդ թվում՝ գրիպի վիրուսը։ Գրիպի վիրուսի տարբեր շտամներ լաբորատոր կերպով հաստատվել են դեկտեմբերի կեսերից: Այս տարի այն հիմնականում տարածված է A տիպի H3 վիրուսով և գրանցվել է նաև A տիպի H1 և գրիպի B տիպի վիրուս: Համեմատաբար ավելի քիչ են ռինովիրուսը, շնչառական-սինցիցիալ վիրուսը, ադենովիրուսը, էնտերո վիրուսը»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն։