Դեկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1527 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 227 420 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 030 թեստավորում, այդ թվում 6323 հակամարմինների թեստով, 6 707 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1282 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 211 727 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 2505:
Կարանտինային գոտում է գտնվում 431 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5104 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1167 պացիենտ: