Վրաստանում եվրոպամետ ցույցերը շարունակվում են: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է այսօր՝ դեկտեմբերի 13-ին, նախատեսված ցույցերի ժամանակացույցը:
Ցույցերի 16-րդ օրը կսկվի ժամը 11-ին, գլխավոր հանարահավաքը ժամը 19:00-ին՝ Ռուսթավելիի պողոտայում է:
- 11:00 — տեղեկատվական (IT) ոլորտի բողոքի ցույց, Հանրապետության հրապարակ,
- 12:00 — Ստարտափների բողոքի ակցիա, Տեխնոպարկ,
- 13:00 — բոլորը 1 ժամով դադարում են աշխատել, և դուրս են գալիս փողոց,
- 13:00 — Ուսանողների ցույց, Կրթության որակի ազգային կենտրոն,
- 13:00 — HR և թրեյներների երթ, Հանրապետության հրապարակ,
- 13:00 — ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների երթ,
- 14:00 — երաժշտության ներկայացուցիչների բողոքի երթ կոնսերվատորիայի շենքից դեպի Մշակույթի նախարարություն,
- 14:30 — մարքեթոլոգների, PR մասնագետների, կրեատիվ ոլորտի ներկայացուցիչների երթ Վակեի այգուց դեպի խորհրդարան,
- 17:00 — Վրաստանի փաստաբանների, իրավաբանների, իրավաբանական ընկերությունների ասոցիացիայի բողոքի ցույց Վրաստանի Գերագույն դատարանի մոտ,
- 17:00 — Գինի արտադրողների բողոքի ցույց էկոնոմիկայի նախարարության մոտ,
- 19:00 — էլեկտրոնային երաժշտության և ակումբային մշակույթի ներկայացուցիչները Մարջանիշվիլիի հրապարակից երթ կանցկացնեն դեպի խորհրդարան,
- 20:00 — Հոգեբանների երթ, Հանրապետության հրապարակ,
- 19:00 — լայնածավալ ցույց Ռուսթավելիի պողոտայում:
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։