
Երեկ երեկոյան՝ բողոքի ակցիայի 13-րդ գիշերը, վարչական կարգով բերման է ենթարկվել ցույցի 6 մասնակից։
Տեղեկությունը Publika-ին տրամադրել են Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։
Առկա տվյալներով ընդհանուր առմամբ Քրեական օրենսգրքով բերման է ենթարկվել բողոքի ակցիաներին մասնակցող մինչև 40, վարչական ընթացակարգով՝ ավելի քան 400 քաղաքացի։
Ցուցարարներից շատերն ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ ունեն, մեղավոր ոստիկաններից ոչ մեկ չի պատժվել։