
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին Netgazeti-ն հարցրել է BBC-ի լրագրողական հետաքննության մասին, ըստ որի՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին կապված է «կիբերխարդախության համաշխարհային ցանցի» հետ։
Դեգնանը պատասխանել է՝ ինքը լիովին ծանոթ չէ նշված հետաքննությանը, սակայն կարևորում է անկախ լրագրության և քննչական մարմինների՝ նմանատիպ հարցերի ուսումնասիրությունը։
«Ես հնարավորություն չեմ ունեցել լսելու ու կարդալու ամբողջական պատմությունը, մանրամասների մասին էլ տեղեկացված չեմ։ Բայց կարծում եմ, որ սա ևս մեկ հիշեցում է, թե ինչու է անհրաժեշտ ունենալ անկախ հետաքննող լրագրություն և անկախ հետաքննական մարմիններ՝ նման մեղադրանքներն ուսումնասիրելու և մարդկանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար», — հավելել է դեսպանը:
Բրիտանական BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կապված է «հարյուրավոր տարբեր ներդրումային բրենդներից բաղկացած խարդախության համաշխարհային ցանցի հետ», որը հաճախորդներին խաբելով ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Ի դեպ, Կեզերաշվիլին հայտարարել է, որ երբեք կապ չի ունեցել «քոլ կենտրոնների» հետ։
Կեզերաշվիլին հերքում է կիբերխարդախության միջազգային ցանցի հետ իր առնչությունը