Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցին, թե ինչու ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ չունի Վրաստանի հետ, ասել է, որ Վաշինգտոնը երկրների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու պրակտիկա չունի։
Դեսպանի խոսքով, կարևոր է իմանալ, որ Ամերիկան առանց վիզայի ռեժիմ ունի աշխարհի ընդամենը 38 երկրի հետ, և նրանցից 27-ը ԵՄ անդամ երկրներ են։
«Առանց վիզայի ռեժիմն ԱՄՆ-ի համար տարածված պրակտիկա չէ։ Մենք ուրախ ենք, որ ամեն տարի ԱՄՆ-ում ընդունում ենք հազարավոր վրացիների, ովքեր գալիս են որպես զբոսաշրջիկներ, ուսանողներ, ինչպես նաև բիզնեսի, կրթության համար»,- ասել է Դեգնանը։