
Այսպես կոչված դեղին ավտոբուսները, որոնք տեխնիկական զննություն չեն անցնի, Թբիլիսիի քաղաքապետարանը որպես ջարդոն է հանձնելու:
Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեի խոսքով, այդ ավտոբուսների մեծ մասն անգամ չեն աշխատում:
«Ավտոբուսները, որոնք չեն կարողանա տեխզննում անցնել, կամ որոնք հաճախ են նորոգման կարիք ունենում, ինչն անօգուտ է ինչպես ֆինանսական, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, հանձնվելու են որպես ջարդոն»,- հայտարարել է Բիթաձեն: