Այսօր՝ հոկտեմբերի 12֊ին Վրաստանի կառավարությունում հրավիրված տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է դեղագործական շուկայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես դեղերի բարձր գների հարցը։ Խորհրդի նիստին մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն ներկայացրել է դեղագործական շուկայի միջանկյալ հաշվետվությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել է անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան արագ կարգավորել դեղերի բարձր գները։
«Այս գործընթացը զարգացել է տարիներ շարունակ, այսօր մեզնից պահանջվում է պատշաճ միջամտություն։ Մենք պետք է անհապաղ կարգավորենք այս հարցը, քանի, որ բնակչությունը մտահոգված է բարձր գներից։ Դեղերի գները շատ բարձր են, և մենք պարտավոր ենք ժամանակին արձագանքել և գորրծել», ֊ ասել է վարչապետը։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր