
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ ապրիլի 9-ին, Սուրբ Երրորդություն տաճարում լրատվամիջոցներին հայտնած մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ իր տարածած ֆեյսբուքյան գրառմամբ։
«Ես շեշտում էի հետևյալը` 36 տարի առաջ արտաքին ուժ էր գործում` մեկ այլ արտաքին ուժ, իսկ այսօր արտաքին ուժը շարունակում է գործել մեր ազգային շահերի դեմ։ Մեթոդները չեն փոխվել, Deep State-ը գործում է սովետական «ԿԳԲ»-ի մեթոդներով», — ասել է Կոբախիձեն:
Իրակլի Կոբախիձեն, նաև վիճելի խորհրդարանի և իշխանության այլ թեւերի ներկայացուցիչներ այսօր չեն ժամանել Ռուսթավելիի փողոցում գտնվող Ապրիլի 9-ի հուշահամալիր։
Deep state-ը հերթական կոնսպիրացիա է, որը թարգմանվում է որպես «խոր պետություն»։ Սա նշանակում է պետական համակարգի անտեսանելի, գաղտնի ուժերի համախումբ՝ պաշտոնյաներ, անվտանգության ծառայություններ կամ ազդեցիկ անձինք, որոնք իրականում վերահսկում են որոշումները՝ ընտրված իշխանություններից անկախ։