
Վրաստանի Սամեգրելոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում ութամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով անչափահաս տղա է ձերբակալվել։
Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` ձերբակալվածը 9-րդ դասարանի աշակերտ է։
Դեռահասները միմյանց ճանաչել են պարի խմբակից։ Դեպքի մասին իրավապահներին հայտնել է աղջկա մայրը։
Զուգդիդիի շրջանային դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Նա ձերբակալվել է ապրիլի 4-ին։ Դեռահասներին ոստիկանությունում հարցաքննել են ծնողների ներկայությամբ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնաբարությանը։