
Վրաստանի Թելավի քաղաքում (Կախեթիի շրջան) սեփական տներից մեկում հրազենային վնասվածքով հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամները:
Ըստ նախնական տվյալների` 27-ամյա երիտասարդը հրազենային զենքից կրակել է մոր, հոր ու տատի վրա: Ոստիկանությունը փնտրում է նրան:
Ողբերգության պատճառները հայտնի չեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել` ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամների սպանության փաստով: