
Վրաստանի Բոլնիսիի շրջանի Քվեշի գյուղի անտառում մոտ 70 տարեկան տղամարդու դիակ են գտել: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Տարածված տեղեկատվության համաձայն, տղամարդուն սպանել են սեփական տանը, այնուհետև դիակը տեղափոխել անտառ: Կիսամերկ վիճակում գտնված տղամարդու աչքերը հանած են եղել:
Դաժան սպանությունը հավանաբար տեղի է ունեցել երկու օր առաջ: Տղամարդու անձը հաստատող փաստաթուղթը գտել են անտառի տարածքում:
Տեղի ունեցածի հետ կապված հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության հոդվածով: