Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն լքեց «Հայրենասերների դաշինք» խմբակցությունը:
Ճիճինաձեի այս քայլը լուծարվելու վտանգի առջև է կանգնեցնում «Հայրենասերների դաշինք» խմբակցության գոյությունը։ Խմբակցությունը պահելու համար անհրաժեշտ է 6 պատգամավոր, այժմ, սակայն մնում է ընդդիմադիր դաշինքը մնում է 5 մանդատով:
Դավիթ Ճիճինաձեն «Հայրենասերների դաշինքին» միացել էր 2018-ի հոկտեմբերի 8-ին՝ մինչև դաշինքը մշտական անդամ կգտնի։ Խորհրդարանում «Հայրենասերների դաշինք»-ի գոյությունը վտանգի տակ էր հայտնվել սեպտեմբերի 17-ին Նատո Չխեիձեի՝ նշված խմբակցությունը լքելուց հետո:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը անցյալ տարի թիմակիցներին վիրավորելու համար իր շարքերից հեռացրել էր պատգամավոր Դավիթ Ճիճինաձեին: