Կարծում եմ, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ձգվող հարցը շուտով վերջնականապես կկարողանանք լուծել,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Սոփո Կիլաձեն:
Նրա խոսքով, պետության գլխավոր պատասխանատվությունը կայանում է նրանում, որ պաշտպանի իր սահմաններն ու սեփական տարածքը:
«Իհարկե, շատ կարևոր է, որ հանձնաժողովը ձևավորվի ամենասեղմ ժամկետներում՝ հարցին մեր երկրի շահերից ելնելով լուծում տալով»,- հայտարարել է Կիլաձեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները պարբերաբար փակում են անապատի վանքի ճանապարհը, այդ թվում նաև հոգևորականների համար: Մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությանը հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։