«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն նախընտրական հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիի կողմնակիցների հետ:
Ինչպես հայտնում են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից, նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հանդիպման ընթացքում հանրությանն է ներկայացրել նախընտրական ծրագրի առաջնահերթությունները:
«Ախալցիխեի և Բորժոմիի բնակիչները բողոքում են գործազրկության մակարդակից և ծանր սոցիալական վիճակից: Նախագահի թեկնածուն խոսել է կենսաթոշակների բարձրացման և սոցիալական աջակցության, փախստականների խնդիրների լուծման, աշխատելու իրավունքի և արտասահմանում ուսումնառության ֆինանսավորման մասին», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ «Եվրոպական Վրաստանի» նախագահի թեկնածուի, երկրին հարկավոր է ոչ միայն գրասենյակի, այլև ժողովրդի նախագահ, և փոփոխությունները պետք է կատարվեն խաղաղ ճանապարհով: