
Ըստ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA)՝ դատախազությունը պետք է վերանայի բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված այլ անձանց կալանքները, ինչպես վերանայեց Ալեկո Էլիսաշվիլիինը։
«Հաշվի առնելով, որ հանրահավաքներում բերման ենթարկված այլ անձանց դեպքում կան նաև կալանքի անհիմն կիրառման փաստեր, դատախազությունը պետք է վերանայի նաև այլ անձանց նկատմամբ որոշումը»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. երեկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեկո Էլիսաշվիլին ազատ արձակվեց 4000 լարի գրավի դիմաց։ Դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա խափանման միջոցը կալանքը փոխարինեց գրավով։