
Թբիլիսիի գլխավոր դատախազության շենքի մոտ, տղամարդը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել:
Ոստիկանության աշխատակիցները ժամանակին հասել և կանխել են միջադեպը:
Այս պահին տղամարդը գտնվում է ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։