
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մախարոբլիձեն դատարանի դահլիճից վտարել է «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողներ Մարիամ Գափրինդաշվիլիին և Նանուկա Քաջայային։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողները հարցրել են, թե ինչու իրենց թույլ չեն տվել լուսանկարներ անել դատավարության ժամանակ։
Դատավորը լրագրողներին թույլ չի տվել ավարտին հասցնել իրենց խոսքը՝ ասելով, որ նրանք դատավարության կողմ չեն ներկայացնում և իրավունք չունեն խոսելու։ Սկզբում նախազգուշացում է արել, ապա վտարել դահլիճից։
Սա առաջին դեպքը չէ, երբ դատական նիստի ժամանակ լուսանկարելու իրավունք ձեռք բերելը լրագրողների համար մի շարք խոչընդոտների հետ է կապված։ Օրինակ՝ առցանց լրատվամիջոցները տարիներ շարունակ զրկված են այս իրավունքից։ Որոշ դեպքերում այս իրավունքի ձեռքբերումը կախված է դատավորի բարի կամքից:
Քաղաքային դատարանը քննարկում էր մարտի 15-ին Վակեի Ճավճավաձեի պողոտայում Լևան Ջանգվելաձեի սպանության համար մեղադրվող Գելա Ուձիլաուրիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նիստը։
Դատավորը Գելա Ուձիլաուրիին դատապարտել է ազատազրկման։