
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Ջվեբե Նաճկղեբիան կալանքի տակ է թողել բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված Անրի Կվարացխելիային։
Պաշտպանական կողմը Կվարացխելիային գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանը չի բավարարել միջնորդությունը, քանի որ համարում է` Կվարացխելիային ազատ արձակելը հղի է նոր հանցագործության վտանգով։
Այսօրվա նիստին հարցաքննվել են երկու վկաներ՝ Կվարացխելիայի գործով փորձագետն ու քննիչը։ Ըստ քննիչի՝ Կվարացխելիայի ինքնությունը պարզվել է լուսանկարով։
Անրի Կվարացխելիան ձերբակալվել է իր տանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին: Դատախազության տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Կվարացխելիան հարձակվել է հատուկ առաջադրանքների վարչության աշխատակցի վրա։ Գործի հետաքննությունը հարուցվել է Քրեական օրենսգրքի 53-րդ կետի 1-ին մասով` 7 տարի ազատազրկում.