Դատավորը Գիորգի Չիկվաիձեին հեռացրել է նիստերի դահլիճից

Գործարար Գիորգի Չիկվաիձեին այսօր՝ ապրիլի 17-ին, դատական ​​նիստին մասնակցելու են տարել հաշմանդամի սայլակով։ Դատավոր Իզա Կելենջերիձեն դատական պրոցեսի ընթացքում նրան հեռացրել է դահլիճից:

Չիկվաիձեն ասել է, որ բանտում կաթված է տարել, ողնուղեղի բորբոքում ունի, կորցրել է ձախ ոտքի շարժունակությունը, ձախ աչքի տեսողությունը։ Չիկվաիձեի խոսքով՝ ինքը չի հիշում մարտի 13-ի գիշերը, նոպան տևել է 45 րոպե, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց։ Այնուամենայնիվ, նա չի վստահում բանտի բժիշկներին և թույլ չի տալիս բուժել իրեն։

Չիկվաիձեի խոսքով, որոշ մարդիկ հոգեբան ներկայանալով մտնում են իր սենյակ՝ փորձելով համոզել, որ խոստովանի հանցանքը։ Նրա պնդմամբ` իր վրա ճնշում է գործադրվում Բիձինա և Ալեքսանդր Իվանիշվիլիների հրահանգով։

Գիորգի Չիկվաիձեն ասել է, որ դատարանն իր անօրինական որոշումներով մասնակցում է իր սպանությանը։

Նա մի քանի անգամ դատարանին անվանել է 30 արծաթով վաճառված, որից հետո դատավորը նրան հեռացրել է նիստերի դահլիճից։

Իզա Կելենջերիձեն դատարանի դահլիճից վտարել է նաև Գիորգի Չիկվաիձեի մորը՝ Էկա Ծերեթելիին. նա դատավորին անվանել է «ստրուկ» և «հուդա»։