«Վիվամեդ» կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեի խոսքով, կլինիկան խորհուրդ չի տալիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ֆիզիկական ներկայությունը դատավարությանը։
Նադիրաձեն նշել է, որ կլինիկան երբևէ նման հանձնարարական չի տվել որևէ բանտարկյալի վերաբերյալ։ Նրա պարզաբանմամբ, քանի դեռ հիվանդը գտնվում է կլինիկայում, նրա համար պատասխանատվություն են կրում կլինիկայի ներսում։
«Եթե նա կարող է ներսուդուրս անել, էլ ինչու է պառկած կլինիկայում: Նրա վիճակը միջին ծանրության է, և նրա բուժումը շարունակվում է բուժական բաժանմունքում»,- ասել է Նադիրաձեն։
Թբիլիսիում և մի շարք քաղաքներում Սաակաշվիլիին աջակցող ցույցեր են անցկացվել