
Բաթումիի քաղաքային դատարանում քննարկվում է լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը։
Այսօր դատավարությանը կհարցաքննվեն դատախազի վկաներն ու ոստիկանները։
Գործը քննում է Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Մենգաշվիլին։
Գործընթացին զուգահեռ, դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում։ «Ազատություն Մզիային», — վանկարկում են հավաքվածները։
Բաթումիի քաղաքային դատարանի մոտ մոբիլիզացված են ոստիկանները։
Նշենք. դատախազությունը Մզիա Ամաղլոբելիին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեին ապտակելու համար։
Եթե Մզիա Ամաղլոբելին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է չորսից յոթ տարվա ազատազրկում: Հունվարի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը։
Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին 38 օր հացադուլ էր հայտարարել։