Դատարանում ընթանում է Մզիա Ամաղլոբելիի գործի լսումը

Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված քրեական գործի լսումը։

Այսօրվա դատավարության ժամանակ կհարցաքննվի Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի պետ Իրակլի Դգեբուաձեն։ Նա քիչ առաջ ներկայացել է դատարան։

Բաթումիի քաղաքային դատարան է ներկայացել նաև Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի նախկին տնօրեն Գրիգոլ Բեսելիան։ Նա այսօր ցուցմունք կտա։

Երկուսին էլ դատարանի դահլիճում հավաքված լրագրողները դիմավորել են բողոքի բացականչություններով՝ «կեղծ վկա», «հանցագործ» և այլն։

Հիշեցնենք. Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։