Դատարանի մոտ ցույց է ընթանում հաջակցություն Մզիա Ամաղլոբելիի

«Պայքարեք, քանի դեռ ուշ չէ», «Համերաշխություն Մզիա Ամաղլոբելիին»՝ այս կարգախոսներով լրագրողները հանրահավաք են անցկացնում Բաթումիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ նախատեսվում է սկսել «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործի լսումը։

Նրանց խոսքով, այսօրվա գործընթացից իրենք դրական ելք չեն ակնկալում. Ասում են՝ երկրում լրագրողները հետապնդվում են։

«Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ ձեռնարկված միջոցները քաղաքական հետապնդում են, նա քաղբանտարկյալ է, դատարանից դրական ակնկալիքներ չունենք, հավաքվել ենք տիկին Մզիային աջակցելու համար»,- ասել են ցուցարարները։

Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը Բաթումիի քաղաքային դատարանում նշանակված է այսօր` ժամը 14:00-ին։