
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) հետազոտության համաձայն, 2019 թվականին դատական համակարգի հանդեպ վստահությունը վերջին տասնամյակում ամենացածրն է:
Մասնավորապես, հարցին, թե որքանով եք վստահում դատական համակարգին, հարցվածների 17%-ը պատասխանել է, որ ընդհանրապես չի վստահում, 20%-ը` մեծամասամբ չի վստահում:
Համեմատության համար, 2017 թվականի տվյալների համաձայն, դատական համակարգի հանդեպ անվստահությունը 11%- է կազմել: Մեծամասամբ չի վստահել բնակչության 16%-ը:
Դրա հետ մեկտեղ, հարցվածների 63 տոկոսն ասում է, որ Վրաստանի դատարանները նույն կերպ չեն վերաբերում քաղաքացիներին, որոշներին արտոնություններ են տալիս: Այն դեպքում, երբ 2017 թվականին այսպես էր կարծում բնակչության 58%-ը: