
Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը գումար վճարել իր նախկին հաղորդավարուհի Դիանա (Դիկո) Ջոջուային։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Transparency International-Վրաստանի» իրավաբան Թեո Զաքարաշվիլին։
Դատարանի որոշմամբ հեռուստաալիքը պարտավոր է նախկին աշխատակցին վճարել օրենքով նախատեսված ազատ արձակման վճարը։