Դատարանը պետք է որոշում կայացնի Սաակաշվիլիին բուժման տեղափոխելու վերաբերյալ. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։

Զուրաբիշվիլին նշել է, որ անընդհատ տեղեկություններ է ստանում Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։

«Եթե լինի համապատասխան բժշկական եզրակացություն, ապա այն պետք է ներկայացվի դատարան, դատարանն արժանապատիվ որոշում կկայացնի», — ասել է Զուրաբիշվիլին։

Հարկ է նշել նաև, որ Զուրաբիշվիլին BBC-ին տված վերջին հեռուստահարցազրույցներից մեկում ասել էր՝ չի ցանկանում, որ նախկին նախագահը բանտում մահանա։ Նա միևնույն ժամանակ կրկնել է, թե Սաակաշվիլիին ներում շնորհելը մեծ բևեռացում կառաջացնի երկրում։