Դատարանը Նիկա Կացիային թողեց կալանքի տակ

Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված լրագրող Նիկա Կացիային Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր (պատժամիջոցների ենթարկված) Թամար Մճեդլիշվիլին թողեց կալանքի տակ։

Պաշտպանական կողմը միջնորդել էր Կացիային գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատավորը չբավարարեց միջնորդությունը։

Դատավորը Նիկա Կացիային նկատողություն է արել նիստում և հորդորել է ավելի քաղաքակիրթ լինել, երբ Կացիան վկա ոստիկանին անվանել է ստախոս։

Կացիան նաև մատնանշել է պատժամիջոցների մասին, ինչին դատավոր Թամար Մճեդլիշվիլին պատասխանել է. «Որևէ երկրի քաղաքական գործչի կայացրած որոշումները դատարանում չեն քննարկվում»։

Հիշեցնենք. լրագրող Նիկա Կացիան ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին։ Դատախազությունը Կացիային մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի գնում և պահպանում։