Դատարանը Նատալիա Կղիփշիձեին 500 լարի տուգանք է սահմանել

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր` մայիսի 28-ին, կայացել է «գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակից, դերասանուհի Նատալյա Կղիփշիձեի դատավարությունը։

Նա, մյուս ակտիվիստների պես, մեղադրվել է ճանապարհն ապօրինի փակելու համար և տուգանվել 500 լարի։ Կիփշիձեն սոցցանցում գրել է, որ այսօրվա գործընթացը «ներկայացում էր», և նման բան չէր լինի ոչ մի ժողովրդավարական երկրում։

Ի դեպ, ավելի վաղ հանրահայտ դերասան Զուրա Կղիփշիձեի թոռնուհին` հայկական արմատներով վրացի դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն, սոցցանցերում  անդրադարձել էր վերջին շրջանում իր նկատմամբ ծավալվող ագրեսիվ մեկնաբանություններին։ Պատճառն այն էր, որ նրա պապը՝ դերասան Զուրա Կղիփշիձեն, հրապարակավ հակադարձել էր Նատալիայի արտահայտած այն պնդմանը, թե ընդդեմ «գործակալների օրենքի» (հայտնի է որպես «ռուսական օրենք») հանրահավաքներին մասնակցելով` պաշտպանում է երկրի ապագան։