Դատարանը մերժեց Ամաղլոբելիին կալանքից ազատելու միջնորդությունը

Քութայիսիի վերաքննիչ դատարանն անընդունելի է ճանաչել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի ազատազրկումը չեղարկելու միջնորդությունը։

Խոսքը Մզիա Ամաղլոբելիի փաստաբաններ Մայա Մծարիաշվիլիի, Ջումբեր Քաթամաձեի և Ռաժդեն Խիմշիաշվիլիի ներկայացրած միջնորդության մասին է։ Այն վերաբերում է փետրվարի 14-ին Բաթումիի քաղաքային դատարանի կայացրած որոշման չեղարկմանը, որը, ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի` անօրինական է։

Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին սննդի ընդունումը վերսկսել է հացադուլի 38-րդ օրը։

Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի ցուցումով` վերջինիս ապտակելու մեղադրանքով։