Դատարանը Մաթե Դևիձեին թողեց կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացել է Մաթե Դևիձեի գործով դատավարությունը։ Դատավոր Նինո Գալուստաշվիլին ուժի մեջ է թողել Մաթե Դևիձեի նկատմամբ կիրառված կալանավորումը։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է Դևիձեին կալանքի տակ պահել։ Դատախազի կարծիքով՝ վտանգ կա, որ Դևիձեն նոր հանցագործություններ կկատարի կամ կթաքնվի։ Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։

Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։

Հիշեցնենք. ոստիկանությունը նոյեմբերի 19-ին բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 2003 թվականին ծնված Մաթե Դևիձեին։

Դևիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (հարձակում ոստիկանի վրա՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ), որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։