Դատարանը կալանքի տակ թողեց Մաթե Դևիձեին

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին կալանքի տակ է թողել  21-ամյա Մաթե Դևիձեին, որ ձերբակալվել է ոստիկանի վրա հարձակում գործելու մեղադրանքով։ Դատավորը կիսել է դատախազի դիրքորոշումը՝ ըստ որի՝ նոր հանցագործություններ կատարելու և փախուստի վտանգ կա.

Պաշտպանական կողմը միջնորդել էր վերանայել Դևիձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ գրավ կիրառելով։ ՎԵրանայումից հետո դատավորը բավարարել է դատախազի միջնորդությունը և Դևիձեին թողել կալանքի տակ։

Հիշեցնենք. ոստիկանությունը Մաթե Դևիձեին ձերբակալել է նոյեմբերի 19-ին՝ եվրոպամետ բողոքի ակցիայի ժամանակ։

Դևիձեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (ոստիկանության աշխատակցի վրա հարձակում՝ կապված ոստիկանի ծառայողական գործունեության հետ), որը նախատեսում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։