
Դատավոր Իրակլի Չիկաշուան 2300 լարիի չափով տուգանք է սահմանել ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսի նկատմամբ։
Նիստը տեղի է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ հուլիսի 10-ին։ Գիրգորիադիսին ՆԳՆ-ն մեղադրանք է առաջադրել մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։
Լազարե Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 14-ին՝ ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, խորհրդարանի մոտակայքում։ Գրիգորիադիսն ասել է, որ ձերբակալության ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն և բանավոր վիրավորանքներ հասցնել։
Անցած տարվա մարտի 7-8-ի բողոքի ակցիաներին մասնակցած Լազարե Գրիգորիադիսին դատարանը դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, նախագահի կողմից ներում ստանալուց հետո լքել էր բանտը։