Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել «Միացյալ ազգային շարժում»-ի, «Ուժեղ Վրաստան»-ի և «Վրաստանի երիտասարդ իրավաբաններ»-ի (GYLA) հայցերը՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ. դատարանը երեք հայցերը միավորել էր և քննում էր համատեղ։
Կողմերը ներկայացրել էին ընտրական գործընթացում նկատված խախտումների մի շարք ապացույցներ։
Քվեարկության գաղտնիության խախտման մասին խոսել էին «Ուժեղ Վրաստան»-ի ներկայացուցիչ Թոռնիկե Արթքմելիձեն, GYLA-ի ներկայացուցիչը, սակայն դատավոր Իվերի Աբաշիձեն բոլոր միջնորդությունները համարեց անհիմն և չընդունեց դրանցից ոչ մեկը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշումը կայացրել է 13 ժամ տևած դատական նիստից հետո։ Կողմերը բողոքարկելու են առաջին ատյանի որոշումը։