
Բողոքի ցույցերի ընթացքում խմբակային բռնություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված ութ անձի՝ Զվիադ Ցեցխլաձեին, Վասիլ Կաձելաշվիլին, Վեփխիա Կասրաձեին, Իրակլի Միմինոշվիլիին, Ինսափ Ալիևին, Թոռնիկե Գոշաձեին, Նիկոլոզ Ջավախիշվիլիին և Գիորգի Գիորգաձեին դատարանը թողեց կալանքի տակ։
Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Մգելիաշվիլին։
Դատախազությունը ձերբակալվածներից երեքին՝ Զվիադ Ցեցխլաձեին, Վեփխիա Կասրաձեին և Վասիլ Կաձելաշվիլիին մեղադրում է խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար։ Նրանց սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Ձերբակալված մյուս հինգ անձինք մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար։ Նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։