
Բաթումիի ցույցերի ժամանակ կալանավորված Թեմուր Քաթամաձեի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը հաշվի է առել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միջնորդությունը և 6 ամսով երկարացրել է Քաթամաձեի ներգաղթային կալանքը։
Մարտի 18-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել Բաթումիի բողոքի ցույցերի առաջնորդ Թեմուր Քաթամաձեի խնդրանքը՝ իրեն միջազգային պաշտպանություն տրամադրելու մասին, որը ենթադրում է փախստականի կարգավիճակ, նաև` հումանիտար կամ լրացուցիչ պաշտպանության կարգավիճակ։
Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն մարտի 5-ին՝ հացադուլի 48-րդ օրը, տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Նույն օրը կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Քաթամաձեն դադարեցրել է հացադուլը բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։
Թեմուր Քաթամաձեն ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով` անհնազանդություն ոստիկանի պահանջին