Վրաստանի բանտերում գտնվող դատապարտյալները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ առցանց։ Այդ նպատակով դատապարտյալները կօգտվեն հատուկ ծրագրից, որով ուսանող դատապարտյալները կմասնակցեն դասախոսությունների։
Դատապարտյալների վերասոցիալականացում-վերականգնողական վարչությունը պետք է հատուկ տարածք հատկացնի բանտարկյալների կրթության համար.
Նոր հրամանը Արդարադատության և կրթության նախարարները համատեղ տվել են 2022 թվականի սեպտեմբերի 6-ին։
Թվային դասընթացին մասնակցելու իրավունք կարող է ստանալ Վրաստանի այն դատապարտված քաղաքացին, որը միասնական ազգային քննությունների կամ ընդհանուր մագիստրոսական քննությունների միջոցով ընդունվել է լիազորված բարձրագույն ուսումնական հաստատություն, ունի ակտիվ ուսանողի կարգավիճակ և սովորում է հավատարմագրված կրթական ծրագրով։
Մինչ այժմ դատապարտյալները կարող էին բարձրագույն կրթություն ստանալ բանտից, բայց միայն ներկայացուցչի միջոցով, որը բանտարկյալներին էր փոխանցում բարձրագույն կրթության նյութերը, իսկ հետո ավարտված առաջադրանքները հանձնում էր դասախոսներին։