ԶԼՄ-ների ազատության կոալիցիայի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել ոստիկանական ուժերի կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ դաժան բռնաճնշումների վերաբերյալ։
Նրանք դատապարտել են լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ցանկացած սպառնալիք ու բռնություն և կոչ են արել «Վրացական երազանք»-ին` դադարեցնել ուժի անհարկի կիրառումը։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ նոյեմբերի 28-ից ի վեր «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին բռնության և միջամտության ավելի քան 70 դեպք։
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել անհարկի ուժի կիրառումը լրագրողների նկատմամբ բողոքի ակցիաներ լուսաբանելիս և կատարել լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության ու խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության իրենց պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։