
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Ղրիմի միջազգային պլատֆորմի առաջին խորհրդարանական գագաթնաժողովում, ասել է, որ Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և նրա շրջանների անօրինական բռնակցումը։
Պապուաշվիլին ասել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից և հարգի Ուկրաինայի անկախությունը:
Պապուաշվիլիի խոսքով, վրացի ժողովուրդը շատ տարիներ առաջ ապրել է ռուսական օկուպացիայի դաժանությունը՝ Աբխազիայում և Հարավային Օսիայի շրջանում:
«Փետրվարի 24-ին ուկրաինացի ժողովուրդն արթնացավ ռումբերի հեղեղից։ Վրացի ժողովուրդը նման հարձակումների զոհ դարձավ ինչպես 2008 թվականին, որը դուք լավ գիտեք, այնպես էլ 1990-ականների սկզբին Աբխազիայում և Հարավային Օսիայի շրջանում։
Մենք տեսանք, թե ինչպես են ռուսական տանկերը ոչնչացնում Վրաստանի գյուղերը, և ինչպես են ռուսական ինքնաթիռները ռմբակոծում ավելի լավ ապագայի մեր հույսերը։ Մենք ականատես եղանք հարյուր հազարավոր մարդկանց վտարմանը իրենց պապենական տներից…»,- ասել է Պապուաշվիլին։