Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ասել է, որ դատական համակարգում անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կկատարեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ հանձնարարականը։
Լրագրողների հետ զրույցում նա չի արձագանքել ԱՄՆ-ի կողմից դատավորների նկատմամբ սանկցիայի կիրառմանն այն պատճառաբանությամբ, թե դա «իր մանդատից դուրս է»։
«Ես կարող եմ խոսել խնդրի մասին, այն առաջարկությունների մասին, որոնք ունեմ դատարանի վերաբերյալ, որոնք առնչվում են Արդարադատության խորհրդի ձևավորմանը, թափանցիկության ներդրմանը և այլն։
ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար կարևոր է դատական համակարգում կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասել է Իոսելիանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։