2023 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստանի պահպանվող տարածքները ընդունել են ընդհանուր առմամբ 1 մլն 015 հազար 024 այցելու։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությունը։
Այդ ցուցանիշից 589 հազար 841-ը այլ երկրների քաղաքացիներ են։ Գործակալության տվյալներով, անցած տարվա համեմատ օտարերկրյա այցելուների թիվն աճել է 29 տոկոսով։
2023 թվականին ամենաշատ այցելությունները կատարվել են հետևյալ պահպանվող տարածքներ.
- Մարտվիլիի կիրճ
- Պրոմեթեի քարանձավ
- Մտիրալայի ազգային պարկ
- Սաթափլիա
- Ծալկայի կիրճ (Դաշբաշի կիրճ)
Ըստ գործակալույթան՝ 2023 թվականին էկոտուրիզմի զարգացման համար կներդրվի ընդհանուր առմամբ 22,5 մլն լարի։