Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին հայտնել է, որ Վրաստանի ամենահայտնի պահպանվող տարածքներից առաջին քառյակում են Պրոմեթևսի քարանձավը, Մարտվիլիի կիրճը, Սատափլիան և Ծալկայի կիրճը (Դաշբաշի ադամանդե կամուրջը):
Նրա պարզաբանմամբ՝ միայն այս տարվա հունիսին բացված Ծալկայի կիրճ է այցելել 77 հազար 528 այցելու, որոնցից 65 տոկոսը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 35 տոկոսը՝ օտարերկրացիներ։ Ջանիաշվիլին նշել է, որ Վրաստանի պահպանվող տարածքներ այցելությունների շարքում այցելուների քանակով Ծալկայի կիրճը զբաղեցնում է 4-րդ տեղը:
«Ծալկայի կիրճը լուսաբանվել է մի շարք միջազգային և արտասահմանյան լրատվամիջոցներով, այդ թվում՝ CNN, BBC, Euronews, Yahoo News, Washington Post և այլն։ Այն լուսաբանվել է նաև իսրայելական և թուրքական բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցների կողմից։ Ծալկայի կիրճը հետաքրքրություն և ժողովրդականություն է ձեռք բերել տեղական և միջազգային սոցիալական լրատվամիջոցների ազդեցիկ մարդկանց շրջանում»,- նշել է Ջանիաշվիլին։
Ըստ նրա, Վրաստանի պահպանվող տարածքներ այցելությունների շարքում՝ Պրոմեթևսի քարանձավն է՝ 129 հազար 048 այցելուով, որին հաջորդում են Մարտվիլիի կիրճը՝ 121 հազար 602, Սաթափլիան՝ 78 հազար 100 այցելուներով: