Այսօրվանից Դաշբաշի կիրճի «Ադամանդե կամուրջը» և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը, բաց են այցելուների համար: 240 մետր երկարությամբ կամրջի բացումը կայացավ նախօրեին:
Բացմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր ու հյուրեր: