
Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը կավարտվի հունվարի 14-ին:
2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասապրոցեսը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 15-ից: Աշխատանքային օր չէ նաև 2024 թվականի հունվարի 19-ը, հետևաբար՝ այդ օրը հանրակրթական դպրոցներում դասապրոցես չի անցկացվի:
Ի դեպ, 2023-2024 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդը մեկնարկել էր 2023 թվականի դեկտեմբերի 30-ից: