
Այսօր՝ հուլիսի 28-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը տարածել է արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
Նշվում է, որ այցի շրջանակներում Դարչիաշվիլին հանդիպումներ կունենա Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների հետ։
«Այցի շրջանակներում կքննարկվեն Վրաստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության հարցեր»,- ասված է տարածած տեղեկատվության մեջ։