
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Ֆորումը տեղի կունենա Պրահայում, 27 անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն ընթացիկ և արդիական հարցեր։
Օրակարգի գլխավոր թեմաներից են Ուկրաինայում պատերազմը և ԵՄ գործողությունների ծրագիրը։ Նախարարները կքննարկեն ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի արգելքը, որի վերաբերյալ անդամ երկրներում տարբեր դիրքորոշումներ կան։
Վրաստանի Հանրային հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԵՄ ԱԳ նախարարների հետ քննարկմանը կմասնակցեն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։